Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ մարտի միջազգային դադարի ժամանակ ազգային թիմ է հրավիրելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է L’Equipe-ը:
«Ակնհայտ է, որ նա լինելու է հայտացուցակում»,- ասել է 56-ամյա մասնագետը:
Կիլիան Մբապեն 2 անգամ անընդմեջ չէր հրավիրվել հավաքական:
Մարտին Դիդյե Դեշամի գլխավորած թիմն Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում մրցելու է Խորվաթիայի թիմի հետ:


