Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, հայտնում է Sky Sport-ը:
Սաուդյան Արաբիայի սուվերեն ֆոնդը (PIF) արդեն դիմել է 56-ամյա մասնագետի ներկայացուցիչներին: Դեշամի շրջապատը շոյված է շռայլ առաջարկից, սակայն պատասխանել է, որ դեռևս վաղ է խոսել ապագայից:
Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել Մունդիալ-26-ի ավարտից հետո: