Logo

Բեքհեմ․ «Մտքումս միշտ եղել է պատմության լավագույն ֆուտբոլիստին հրավիրելու գաղափարը»

17:33 / 10.05.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը պատմել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին թիմ հրավիրելու գաղափարի մասին:

«Լեոյին ԱՄՆ-ում տեսնելու պատճառներից մեկը երիտասարդ սերնդին ոգեշնչելն է, այդպիսին էր իմ գաղափարը: Ես Մեսիին հրավիրեցի, որովհետև գիտեի նրա մարդկային որակների մասին: Ինձ բախտ է վիճակվել 2 անգամ խաղալ Լեոյի դեմ, բայց ես նրա երկրպագուն եմ արդեն երկար տարիներ: Միշտ մտքումս պատմության լավագույն ֆուտբոլիստին թիմ հրավիրելու գաղափարն է եղել: Բարեբախտաբար այն արդեն իրականություն է»,- Ջիմի Քիմելի շոուի եթերում ասել է լեգենդար անգլիացին:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Մեսին ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել է 12 գոլի և 11 ասիստի հեղինակ: Վերջերս 36-ամյա արգենտինացին ճանաչվել էր MLS-ի կանոնավոր առաջնության ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա