Լոնդոնի «Վեսթ Հեմը» գլխավորող Դևիդ Մոյեսը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայում ամենաշատ պարտություն կրած մարզիչը, հաղորդում է Squawka-ն։
23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 0-3 հաշվով պարտությունը շոտլանդացի մասնագետի համար 239-րդն էր Անգլիայի առաջնությունում։
Բացի այդ, Մոյեսը երբեք արտագնա հաղթանակ չի տարել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (17 խաղ, 13 պարտություն, 4 ոչ-ոքի)։
Հիշեցնենք, որ Անգլիայում 60-ամյա մարզիչը գլխավորել է նաև «Էվերթոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սանդերլենդը»։


