Շոտլանդացի մասնագետ Դևիդ Մոյեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
61-ամյա մարզիչը 2019 թվականի դեկտեմբերից է գլխավորում լոնդոնյան թիմը: Մոյեսի պայմանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին:
Նրա գլխավորությամբ «Վեսթ Հեմը» երկու անգամ Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 7-րդ տեղը, նախորդ մրցաշրջանում հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում, մեկ անգամ էլ հասել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
Անգլիայի ավարտվող առաջնության 36 տուրից հետո «Վեսթ Հեմը» 49 միավորով 9-րդն է և այլևս շանս չունի եվրագավաթային ուղեգիր նվաճելու: