Logo

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը ևս երկու պարտություն է կրել

12:48 / 14.06.2025Թենիս
null

Թենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։

Վահե Ավետիսյանի գլխավորած թիմը երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով պարտվել է համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները մեկնարկային երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։

Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։

Հայաստանի հավաքականից մրցաշարին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ