Իտալիայի հավաքականը երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել թենիսի Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Իտալացիները կիսաեզրափակիչում 2-0 հաշվով հաղթել են Բելգիայի թիմին։
Մենախաղում Մատեո Բերետինին (56-րդ ռակետ) 6-3, 6-4 հաշվով հաղթել է Ռաֆայել Կոլինյոնին (86-րդ ռակետ)։
Ֆլավիո Կոբոլին (22-րդ ռակետ) գերլարված պայքարում 6-3, 6-7 (5-7), 7-6 (17-15) հաշվով հաղթել է Զիզու Բերգսին (43-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 3 ժամ 7 րոպե։
Երրորդ սեթի թայ-բրեյքում Կոբոլին չեզոքացրել է մրցակցի 7 մատչ-փոյնթ։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կխաղարկեն Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականները։
Իտալիան նախորդ երկու տարիներին նվաճել է Դևիսի գավաթը։


