Կանադայի թիմը դուրս է եկել թենիսի Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում կանադացիները 2-1 հաշվով առավելության են հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ:
Գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆը հաղթել է Դենիս Շապովալովին (6-3, 4-6, 7-6(7-2)), իսկ կանադացիներից խաղի ելքը վճռել են Ֆելիքս Օժե-Ալյասիմն ու Վասեկ Պոսպիսիլը՝ հաղթելով Օսկար Օտեին (7-6 (7-1), 6-4) և Կևին Կրավեցին (2-6, 6-3, 6-3):
Կանադայի թիմը նոյեմբերի 26-ին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իտալացիների հետ: Մյուս կիսաեզրափակիչում նոյեմբերի 25-ին կմրցեն ավստրալացիներն ու խորվաթները:


