Logo

Դեյան Ստանկովիչը պաշտոնանկ արվեց

20:50 / 11.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դեյան Ստանկովիչը հեռացվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Որպես կողմերի համագործակցության դադարեցման պատճառ՝ նշվում են ակումբի անբավարար արդյունքները։ «Սպարտակը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 15 խաղում վաստակել է 25 միավոր և 6-րդ տեղում է։

Մոսկովյան ակումբը 47-ամյա սերբ մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 64 խաղում տարել է 37 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 17 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ