Հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց իսպանական «Ժիրոնա»: Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բլինդը եվրոպական առաջատար ակումբներում խաղալու հարուստ փորձ ունի: Նա 333 հանդիպման է մասնակցել «Այաքսի» և 141 հանդիպման՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Ժիրոնայի» նոր ֆուտբոլիստը ներկայացրել է նաև «Գրոնինգենն» ու «Բավարիան»:
Դեյլի Բլինդի փորձը չի սահմանափակվում միայն ակումբային մակարդակում, նա կարող է պարծենալ նաև ազգային թիմում լավ ելույթներով: Պաշտպանը Նիդերլանդների հավաքականի հետ մասնակցել է գրեթե բոլոր միջազգային մրցաշարերին և անցկացրել 110 հանդիպում:
«Ժիրոնայի» նորեկն առանձնանում է նրանով, որ ունիվերսալ ֆուտբոլիստ է խաղադաշտում, քանի որ կարող է խաղալ որպես ձախ պաշտպան, հենակետային կիսապաշտպան և կենտրոնական պաշտպան:
Բացի այն, որ նա փորձառու ֆուտբոլիստ է, նաև տակտիկապես շատ գրագետ է, հիանալի է վերահսկում գնդակի տեղաշարժը, ինչն ամբողջովին համապատասխանում է մեր ակումբի փիլիսոփայությանը»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Մյունխենի «Բավարիան» էր, որտեղ տեղափոխվել էր 2023 թվականի հունվարի 5-ին:


