Logo

Դեյվիդ Լինչին կշնորհվի Օսկար՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 04.06.2019ՄՇԱԿՈՒՅԹ
David Lynch   featured - Դեյվիդ Լինչին կշնորհվի Օսկար՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության պատվավոր մրցանակի դափնեկիրներին, որոնց՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրումն անասելի մեծ է: Այս տարի այն կշնորհվի ռեժիսորներ Դեյվիդ Լինչին և Լինա Վերթմյուլերին, ինչպես նաև դերասան Ուես Սթյուդիին:

«Պատվավոր մրցանակները տրվում են ամեն տարի կինոոլորտի այն գործիչներին, որոնք իրենց կյանքը նվիրել են արվեստի զարգացմանը և մեծ ներդրում ունեն կինեմատոգրաֆի զարգացման հարցում»,- ասել է ակադեմիայի նախագահ Ջոն Բեյլին:

Նշենք նաև, որ  Դեյվիդ Լինչը մեր ժամանակների լավագույն ռեժիսորներից մեկն է: Նա 4 անգամ առաջադրվել է Օսկարի, և երկու անգամ արժանացել «Ոսկե արմավենու»: Լինչի առավել հայտնի գործերից են The Elephant Man“, “Blue Velvet”, “Mulholland Dr.” ֆիլմերը և “Twin Peaks” սերիալը: 

Մրցանակաբաշխության հատուկ արարողությունը կանկացվի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում:

տես նաև՝Դեյվիդ Լինչն ասում է…

Աղբյուր՝ kinopoisk


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ