Logo

Դեզիրե Դուեն Լիգա 1-ի խաղի ժամանակ գնդակն անցկացրել է իր ավագ եղբոր ոտքերի արանքով

02:24 / 04.05.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի ձախ վինգեր Դեզիրե Դուեն Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրգ» - ՊՍԺ հանդիպման (2-1) ժամանակ դրիբլինգ է կիրառել մրցակցի կազմում հանդես եկող իր ավագ եղբոր՝ Գելե Դուեի հետ պայքարում՝ գնդակն անցկացնելով նրա ոտքերի արանքով:

Տեղի ունեցածը քննարկման առարկա է դարձել համացանցում, քանի որ ֆուտբոլում ամեն օր չէ, որ հնարավոր է նման իրադարձություն տեսնել (տեսանյութ):

19-ամյա Դեզիրե Դուեն Ֆրանսիայի հավաքականի անդամ է, իսկ 22-ամյա աջ պաշտպան Գելե Դուեն ներկայացնում է Կոտ դ'Իվուարի ազգային թիմը: Երկու խաղացողներն էլ ծնվել են ֆրանսիական Անժե քաղաքում:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ