Logo

DFB-ն առաջարկ կանի Յուրգեն Կլոպին

15:46 / 13.04.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (DFB) ծրագրում է առաջարկ անել անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։

Լրագրող Կրիստիան Ֆալկը սոցցանցերում հայտնել է, որ Գերմանիայի հավաքականը գլխավորող Յուլիան Նագելսմանը տնային Եվրո-2024-ից հետո կարող է վերադառնալ Մյունխենի «Բավարիա», իսկ Կլոպը նրան փոխարինելու հիմնական թեկնածուն է։

36-ամյա Նագելսմանի պայմանագրի ժամկետը լրանում է Եվրոպայի առաջնությունից հետո։

Ավելի վաղ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից: Գերմանացի մասնագետը 2015 թվականի հոկտեմբերից է գլխավորում «Լիվերպուլը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ