Warner Bros. Pictures-ը գնել է Սթիվեն Քինգի «Բիլլի Սամերս» գրքի էկրանավորման իրավունքը: Նախագծին միացել է նաև Appian Way-ը, որը պատկանում է դերասան և պրոդյուսեր Լեոնարդո Դի Կապրիոյին, հաղորդում է Deadline-ը:
Վեպի կինոադապտացիայի մշակման մասին տեղեկությունը հայտնվել է դեռևս անցյալ տարվա փետրվարին։ Նախագծով զբաղվոմ է ռեժիսոր և սցենարիստ Ջեյ Ջեյ Աբրամսի Bad Robot ընկերությունը: Ի սկզբանե նախատեսվում էր վեպի հիման վրա մինի-սերիալ նկարահանել, սակայն հետագայում պրոդյուսերները փոխել են միտքը։
Ակնկալվում է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Աբրամսը, իսկ գլխավոր դերը կխաղա Դի Կապրիոն:


