Logo

Դի Լաուրենտիսը նոր պայմանագիր է առաջարկել Կվարացխելիային

18:47 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը և նոր պայմանագիր է առաջարկել նրան, հայտնում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մենք Խվիչայի գործակալների հետ հանդիպել ենք 3 ամիս առաջ, ես նոր պայմանագիր եմ առաջարկել: Նրանք պատասխանել են, որ առաջարկին կվերադառնան մրցաշրջանի ավարտից հետո»,- ասել է Դի Լաուրենտիսը:

Հիշեցնենք, որ Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի գործող չեմպիոնի կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել է 6 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ