Չիրո Իմոբիլեն կվերադառնա իտալական ֆուտբոլ, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
«Բեշիկթաշի» հարձակվողին ձեռք բերելուն մոտ է «Բոլոնիան»։ «Ռոսոբլուն» տրանսֆերի ֆինանասական հարցում գրեթե ամբողջական համաձայնություն ունի թուրքական ակումբի հետ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «Բոլոնիան» մինչև 2027թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր կստորագրի 35-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նրա աշխատավարձը տարեկան կլինի 2 միլիոն եվրո։
Իմոբիլեն «Բեշիկթաշում» է 2024թ. հուլիսից, 41 խաղում խփել է 19 գոլ, կատարել 4 ասիստ։ Նա Իտալիայում հանդես է եկել «Լացիոյում», «Տորինոյում», «Պեսկարայում», «Ջենոայում» և այլ ակումբներում։ Հարձակվողը 207 գոլով գլխավոր ռմբարկուն է «Լացիոյի» պատմության մեջ:


