«Ինտերը» քայլեր է ձեռնարկում` «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանին ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
«Ներաձուրին» նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Բերգամոն ներկայացնող ակումբին առաջարկել է 42 միլիոն եվրո։ «Ատալանտան» ևս 3 միլիոն եվրո էլ կարող է պարգևավճար ստանալ։ Ակումբների բանակցությունները շարունակվում են։
27-ամյա ֆուտոբլիստն «Ատալանտայում» հանդես է գալիս 2022 թ. օգոստոսից, 118 խաղում 52 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։


