Logo

Դի Մարցիո. «Ինտերը» տրանսֆերային գին է սահմանել Ֆրատեզիի համար

15:19 / 30.08.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը» ակումբի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիից կբաժանվի, եթե վճարվի 40 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Իտալացի ֆուտբոլիստին տրանսֆերային իրավունքի գնման հնարավորությամբ ցանկացել է վարձակալել «Նյուքասլը», բայց «Ներաձուրիին» չի գոհացրել այդ առաջարկը։

25-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 89 խաղում խփել է 15 գոլ, կատարել 9 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ