Logo

Դի Մարցիո. «Լիվերպուլը» պայմանագիր է առաջարկել Դե Բրույնեին

12:08 / 08.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հնարավորություն ունի մնալու Եվրոպայում, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:

Բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և իտալական «Նապոլին»:

Ընդ որում՝ մերսիսայդցիներն արդեն կապ են հաստատել Դե Բրույնեի հետ և պայմանագիր են առաջարկել նրան:

Այնուամենայնիվ, Նեապոլում կարծում են, որ ակումբն առավելություն ունի, քանի որ Ռոմելու Լուկակուն Դե Բրույնեի մոտ ընկերն է և կարող է համոզել նրան:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Կևին Դե Բրույնեն ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ