«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
«Աձուրին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար մերսիսայդյան գրանդին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։
Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի մոտ 81 միլիոն եվրո։
Նունյեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022թ. ամռանը, 143 խաղում խփել է 40 գոլ, կատարել 26 ասիստ։