Logo

Դի Մարցիո. «Միլանը» ցանկանում է վարձակալել «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստին

22:22 / 06.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

«Միլանը» ցանկանում է վարձակալել դանիացի հարձակվողին ու պատրաստ է գործարքում ներառել նաև տրանսֆերային իրավունքի գնման կետ։

«Ռոսոներին» Հոյլունի տեղափոխությունը ձախողելու դեպքում կդիտարկի Դուշան Վլահովիչի («Յուվենտուս»), Բրել Էմբոլոյի («Մոնակո») և Առնո Կալիմուենդոյի («Ռեն») տարբերակները։

Իտալական գրանդի թեկնածուների թվում եղել է «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը, սակայն ուրուգվայցի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի սաուդյան «Ալ Հիլալ»։

Հոյլունը «Մանչեսթեր Յունայթեդում» 95 խաղում 26 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։ Նա իտալական ակումբներից 2022/23 մրցաշրջանում հանդես է եկել «Ատալանտայում», որտեղից էլ 77,8 միլիոն եվրոյով տեղափոխվել է մանկունիական ակումբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ