Logo

Դի Մարցիո. «Նապոլին» ձեռք կբերի Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստին

19:56 / 24.06.2025Ֆուտբոլ
null

ՊՍՎ-ի վինգեր Նոա Լանգը կարիերան կշարունակի «Նապոլիում», հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Իտալիայի չեմպիոնը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում Էյնդհովենը ներկայացնող ակումբի հետ ամբողջական համաձայնություն ունի և տրանսֆերի համար կվճարի 25-28 միլիոն եվրո։

Մեծ հավանականությամբ` Լանգի տեղափոխության մասին ակումբները պաշտոնապես կհայտարարեն հունիսի 25-ին։

«Նապոլին» այդ դիրքում ցանկանում է ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի։ «Աձուրին» դիտարկում է Ջեյդոն Սանչոյի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆեդերիկո Կիեզայի («Լիվերպուլ») և Դեն Նդոյեի («Բոլոնիա») տարբերակները։

Նոա Լանգը ՊՍՎ-ում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 63 խաղում խփել է 19 գոլ, կատարել 14 ասիստ։ Նա 2021 թվականից հրավիրվում է Նիդերլանդների ազգային հավաքական, մասնակցել է 14 հանդիպման, աչքի ընկել 3 գոլով և 2 արդյունավետ փոխանցումով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ