Logo

Դի Մարցիո. Վարդին կարող է կարիերան շարունակել Իտալիայում

20:58 / 26.08.2025Ֆուտբոլ
null

Ա Սերիայի նորեկ «Կրեմոնեզեն» հետաքրքրված է Ջեյմիի Վարդիի ծառայություններով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Իտալական ակումբը նախնական բանակցություններ է վարել անվանի ֆուտբոլիստի հետ։ 38-ամյա հարձակվողը համաձայն է կարիերայի շարունակության այդ տարբերակին։

Վարդին «Լեսթերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։ Նա անգլիական ակումբում 500 խաղում 200 գոլ է խփել, կատարել 71 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ