Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կգլխավորի «Յուվենտուսը», հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:
Թուրինյան ակումբը վերջնական համաձայնության է հասել 65-ամյա մասնագետի հետ: Կողմերը պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, բայց այն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս 1 տարով, եթե «Ծեր սինյորան» նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Հիշեցնենք, որ անբավարար արդյունքների պատճառով գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Իգոր Տուդորը: Լուչանո Սպալետիի վերջին աշխատավայրն Իտալիայի հավաքականն է, որտեղից հեռացվել է տարեսկզբին:
Կարդացեք նաև՝


