Logo

Դի Մարիա. «Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ցմահ պայմանագիր ստորագրի Սկալոնիի հետ»

11:39 / 09.09.2025Ֆուտբոլ
null

«Ռոսարիո Սենթրալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան TyC Sports-ի հետ զրույցում նշել է, որ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ցմահ պայմանագիր ստորագրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ:

«Մենք պետք է նրա հետ ցմահ պայմանագիր կնքենք: Այս ընթացքում Սկալոնին շատ բանի է հասել և շատ է նպաստել թիմի զարգացմանը: Հուսով եմ՝ նա հավաքականում դեռ երկար տարիներ կաշխատի»,- նշել է Դի Մարիան:

47-ամյա Լիոնել Սկալոնին 2018 թվականին է գլխավորել Արգենտինայի ազգային հավաքականը և այս ընթացքում 2 անգամ հաղթել է Ամերիկայի գավաթը, 2022 թվականին էլ՝ աշխարհի առաջնությունը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում արգենտինացիները 17 խաղից հետո 38 միավորով գլխավորում են աղյուսակը: Սեպտեմբերի 10-ին Սկալոնիի գլխավորած թիմը կհյուրընկալվի Էկվադորի հավաքականին: Արգենտինացիները վաղուց ապահովել են Մունդիալի ուղեգիրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ