Logo

Դի Մարիա. «Ավելի լավ է՝ Մեսին հիմա վնասվածքի պատճառով բացակայի, քան Ամերիկայի գավաթի ժամանակ»

17:48 / 24.03.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» եզրային հարձակվող Անխել Դի Մարիան խոսել է ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսիի վնասվածքի մասին, որի պատճառով «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չի կարողացել մասնակցել Սալվադորի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (3-0):

«Լեոյի բացակայությունը միշտ զգացվում է, բայց ավելի լավ է՝ Մեսին հիմա վնասվածքի պատճառով բացակայի, քան Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ։ Հուսով եմ՝ մինչև այդ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է D Sports-ը:

Մայամիի «Ինտերի» հարձակվողն ազդրի վնասվածք ունի: Ամերիկյան թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ 36-ամյա ֆուտբոլիստն աստիճանաբար ապաքինվում է:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 15-ն ԱՄՆ-ում: Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականը մրցաշարի գործող գավաթակիրն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ