Logo

Դի Մարիա․ «Այլևս չեմ մտածում հաջորդ Մունդիալի մասին»

19:35 / 20.02.2023Աշխարհի առաջնություն
null

Թուրինի «Յուվենտուսի» և աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գնահատել է առաջիկա խոշոր մրցաշարերին իր մասնակցության հավանականությունը։

«Այլևս չեմ մտածում հաջորդ աշխարհի առաջնության մասին։ Սակայն ես հավատում եմ Ամերիկայի գավաթի հաջորդ խաղարկությանը։ Կանեմ հնարավոր ամեն բան, որ լինեմ այնտեղ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ամերիկայի գավաթի հաջորդ խաղարկությանը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը ԱՄՆ-ում։

Անխել Դի Մարիան 2008 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 129 հանդիպում և դարձել 28 գոլի հեղինակ։ Ազգային թիմի կազմում նա դարձել է օլիմպիական չեմպիոն (2008թ․), Ամերիկայի գավաթի (2021թ․) ու Ֆինալիսիմայի (2022թ․) հաղթող, ինչպես նաև նվաճել Կատարում կայացած 2022թ․ աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ