Logo

Դի Մարիա. «Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Եվրոպա լիգայում»

11:42 / 10.03.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու ցանկության մասին:

«Ես թեթև ցավ ունեի, բայց սա սովորական հոգնածություն է այսքան հանդիպումներից հետո: Կարևոր էր քրտնաջան աշխատել և հաղթել։ Ուրախ եմ, որ օգնեցի թիմին և հույս ունեմ, որ կշարունակեմ նույն տեմպով:

Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Եվրոպա լիգայում, սա մեր նպատակներից է, ինչպես նաև Իտալիայի գավաթը նվաճելը։ Մենք կփորձենք նվաճել երկու տիտղոսները»,- աշխարհի նորընծա չեմպիոնի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական գրանդը Դի Մարիայի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել էր գերմանական «Ֆրայբուրգին»: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Գերմանիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա