ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է իր հայրենակից և ակումբակից Լիոնել Մեսիի մասին։
«Կարծում եմ, որ «Բրյուգեի» դեմ վերջին խաղում մենք ցույց տվեցինք, որ լավ մարզավիճակում ենք։ Նորմալ է, որ Լեոյից մեծ են սպասելիքները, բայց անգամ նրա հետ միշտ չէ, որ կհաջողվի 5-0 հաշվով հաղթել։
Ամեն ինչ աստիճանաբար է ընթանում։ Նա արդեն ընտանիքի հետ ապրում է տանն ու երջանիկ տեսք ունի։ Նա արդեն հարմարվել է թիմին ու Փարիզին»,- ասել է Դի Մարիան։