Logo

Դի Մարիան հաղթական գոլ է խփել

11:44 / 20.07.2025Ֆուտբոլ
null

Արգենտինացի վինգեր Անխել Դի Մարիան «Ռոսարիո Սենթրալի» կազմում հաղթական գոլ է խփել: «Աթլետիկո Լանուսի» դեմ Արգենտինայի Սուպերլիգայի երկրորդ տուրի արտագնա խաղի 74-րդ րոպեին Դի Մարիան 11-մետրանոցից բացել է հաշիվը: Այս գոլը միակն է եղել խաղում:

37-ամյա արգենտինացին իր հարազատ ակումբ վերադարձից հետո երկրորդ խաղն անընդմեջ է գոլ խփել: Արգենտինայի առաջնության առաջին տուրի մրցավեճում ևս 2022թ. աշխարհի չեմպիոնը դարպասի գրավմամբ էր աչքի ընկել 11-մետրանոցից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ