
տուր
01 Հունվար 1970 - 20:48
- - 

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան, հնարավոր է, կարիերան շարունակի Ա սերիայում:
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, իտալական միանգամից 2 գրանդ ակումբ՝ «Յուվենտուսն» ու «Միլանը» հետաքրքրվածություն են ցուցաբերում արգենտինացի ֆուտբոլիստի նկատմամբ: Նշվում է, որ 32-ամյա կիսապաշտպանը լուրջ խնդիրներ ունի Տոմաս Տուխելի հետ, ինչի պատճառով վերջին խաղերին բավական քիչ խաղաժամանակ է ստանում. դի Մարիան դժգոհ է ու մտածում է ակումբից հեռանալու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»:

