Արգենտինայի հավաքականի ու «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կազմել է իր թիմակիցներից բաղկացած խորհրդանշական հավաքական:
35-ամյա ֆուտբոլիստն այդ կազմից դուրս է թողել հարձակման գծում «Ռեալի» իր նախկին թիմակիցներ Կրիշտիանու Ռոնալդուին, Գարեթ Բեյլին ու Կարիմ Բենզեմային, «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Ուեյն Ռունիին ու Վան Պերսիին, կիսապաշտպանության գծում էլ՝ Կակային:
Դի Մարիայի խորհրդանշական կազմը հետևյալն է՝
Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես
Պաշտպաններ. Սերխիո Ռամոս, Նիկոլաս Օտամենդի, Մարսելո
Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ, Ռուի Կոշտա, Խավիեր Մասկերանո
Հարձակվողներ. Կիլիան Մբապե, Զլատան Իբրահիմովիչ, Լիոնել Մեսի, Նեյմար


