Logo

Դի Մարիան ռեկորդ է կրկնել «Յուվենտուսում»

13:33 / 24.02.2023ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, հեթ-տրիկ ձևակերպելով ֆրանսիական «Նանտի» դեմ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում, կրկնել է ակումբային ռեկորդ:

Gracenote-ի հաղորդմամբ՝ 35-ամյա արգենտինացին «Յուվենտուսի» պատմության չորրորդ ֆուտբոլիստն է, որ հեթ-տրիկի հեղինակ է դարձել եվրագավաթների արտագնա խաղում:

Նախկինում նման արդյունք գրանցել էին Ֆիլիպո Ինձագին (երկու անգամ՝ 1997/98 և 2000/01 մրցաշրջաններում), Պաոլո Ռոսին (1984/85) և Ադրիանո Նովելինին (1970/71)։

Հիշեցնենք, որ իտալական գրանդն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Նանտին» և դուրս եկել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ: «Յուվենտուսի» և «Նանտի» դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ