Պորտուգալական «Բենֆիկան» պաշտոնապես հայտարարել է արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տեղափոխության մասին: 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել լիսաբոնյան ակումբին:
Ակումբը չի հայտնել 2022թ. աշխարհի չեմպիոնի պայմանագրի ժամկետը: Դի Մարիան «Բենֆիկայի» գույները պաշտպանել էր նաև 2007-2010 թվականներին:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 2022/2023 մրցաշրջանն անցկացրել էր Թուրինի «Յուվենտուսում»: Կարիերայի ընթացքում Դի Մարիան խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում։


