Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան որոշել է շարունակել ելույթներն աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում, հայտնում է ինսայդեր Գաստոն Էդուելը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Բրազիլիան ու MLS-ը ներկայացնող ակումբներ: Դի Մարիան հրավեր ունի նաև Միացյալ Արաբական Էմիրություններում ելույթ ունեցող ակումբներից, սակայն մտադիր չէ փոխել ակումբը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի, խփել մեկ գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Չեմպիոնների լիգայի 3 խաղում նա կատարել է 3 գոլային փոխանցում: ԱԱ-2022-ի եզրափակիչում Դի Մարիան աչքի էր ընկել գոլով:


