Logo

Դի Մարիայի գոլն ու ասիստը, «Ռոսարիո Սենթրալի» հաղթանակը

10:58 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 14-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է «Ինստիտուտոյին»։

Հյուրերից գոլ ու ասիստ է գրանցել արգենտինացի անվանի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

37-ամյա վինգերը հարազատ ակումբ վերադառնալուց հետո 14 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Նա «Պլատենսեի» հարձակվող Ռոլանդո Մարտինեսի հետ առաջնության գլխավոր ռմբարկուն է։

«Ռոսարիո Սենթրալը» 30 միավորով B խմբի առաջատարն է, «Ինստիտուտոն» 15 միավորով 14-րդն է։

Արգենտինայի առաջնություն, Կլաուսուրա, 14-րդ տուր

«Ինստիտուտո» - «Ռոսարիո Սենթրալ»` 1-3

Ջոն Կորդոբա, 36 - Իգնասիո Մալյկորա, 38, Անխել Դի Մարիա, 64 (11մ), Իգնասիո Օվանդո, 67

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ