Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 10-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Խիմնասիա և Էսգրիմային»։
Հյուրերից մեկական գոլ ու ասիստ է գրանցել արգենտինացի անվանի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։
37-ամյա ֆուտբոլիստը «Ռոսարիո» վերադարձից հետո 9 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։
«Խիմնասիա և Էսգրիմայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
«Ռոսարիո Սենթրալը» 15 միավորով B խմբում 6-րդն է, «Խիմնասիան»` 10 միավորով 13-րդը։
Արգենտինայի առաջնություն, Կլաուսուրա, 10-րդ տուր
B խումբ
«Խիմնասիա և Էսգրիմա» - «Ռոսարիո Սենթրալ»` 0-3
Ալեխո Վելիս, 2, Էնցո Դանիել Խիմենես, 83, Անխել Դի Մարիա, 86


