Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է ստանալ 2020 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը: Diario Sport-ը գրում է, որ France Football-ը դիտարկում է նման տարբերակ, որը կօգնի ամրապնդել մրցանակաբաշխության հեղինակությունը:
2020 թվականին լեհ ֆուտբոլիստը խաղում էր Մյունխենի «Բավարիայում» և համարվում էր այդ տարվա «Ոսկե գնդակի» բացահայտ ֆավորիտը: Այդուհանդերձ, France Football-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկեց մրցանակաշախությունը: Այդ տարի Լևանդովսկին 47 խաղում 55 գոլ էր խփել և ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ:
2021-ին «Ոսկե գնդակը» ստացավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ Լևանդովսկին գրավեց երկրորդ տեղը:
1956 թվականից գործող մրցանակը չի հանձնվել միայն 2020 թվականին:


