«Բարսելոնան» հատուկ զգուշացում է հայտնել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ու նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին: Կատալոնական ակումբը ցանկանում է նրանց հետ պայմանագիրը երկարաձգել, բայց ուզում է այդ հարցը հնարավորինս շուտ լուծել, գրում է Diario Sport-ը:
«Բլաուգրանան» երկու ֆուտբոլիստներին զգուշացրել է, որ պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չերկարաձգելու դեպքում, այդ խաղացողները տրանսֆերի կհանվեն:
«Բարսելոնայի» երկրորդ ու երրորդ ավագների պայմանագրերը նախատեսված են մինչև 2026 թվականի ամառ և ակումբն արդեն տևական ժամանակ նրանց հետ բանակցում է համաձայնագրերը երկարաձգելու շուրջ:
Աղբյուրը նաև նշում է, որ «Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել կիսապաշտպաններ Պեդրիի ու Գավիի հետ նոր պայմանագրերի հարցում: