Սաուդյան «Ալ Հիլալի» պաշտպան Ժոաու Կանսելուն ուզում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը սպասում է կատալոնական ակումբի առաջարկին։
«Բլաուգրանան» դիտարկել է 31-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, բայց ակումբում նման տրանսֆերը քիչ հավանական են համարում։ Խնդիրն ինչպես ֆինանսական է, այնպես էլ մարզական։
Կանսելուի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն հավակնում է նաև «Ինտերը», որն այդ հարցում ֆավորիտ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանսելուն հունվարին կհեռանա «Ալ Հիլալից»։
Ժոաու Կանսելուն «Բարսելոնայում» հանդես է եկել 2023/24 մրցաշրջանում, 42 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 ասիստ։


