Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կատալոնական «Բարսելոնայում» հանդես կգա «14» համարի մարզաշապիկով, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Նախկինում «Բարսելոնայում» այս խաղային համարով հանդես են եկել այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Խրիստո Ստոիչկովը, Թիերի Անրին և Խավյեր Մասկերանոն:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ռեշֆորդը վարձավճարով կխաղա «Բարսելոնայում», մրցաշրջանի ավարտից հետո Իսպանիայի չեմպիոնը կարող է ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:


