Logo

Diario Sport. «Աթլետիկոն» հետաքրքրված է Դյոկերեշի ծառայություններով

16:56 / 02.06.2025Ֆուտբոլ
null

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է Diario Sport-ը։

«Ռոխիբլանկոսը» մտադիր է ձեռք բերել շվեդ ֆուտբոլիստին ու նրա տեղափոխության համար պատրաստ է վճարել 65-70 միլիոն եվրո։

26-ամյա Դյոկերեշի պայմանագրում սահմանված է 100 միլիոն եվրո հրաժարագին, բայց մադրիդյան գրանդը հուսով է, որ բանակցությունների շնորհիվ կկարողանա համեմատաբար քիչ վճարել։

«Աթլետիկոն» հարձակման գծի խաղացողներից ցանկանում է բաժանվել Անխել Կորեայից, իսկ նրա տրանսֆերից ստացված գումարը ներդնել` Դյոկերեշի տրանսֆերի համար։

2024/25 մրցաշրջանում «Սպորտինգի» ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի 52 խաղում 54 գոլ է խփել, կատարել 12 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ