Logo

Diario Sport. «Բարսան» ձմռանը ձեռք չի բերի Գեհիին

10:55 / 22.11.2025Ֆուտբոլ
null

«Քրիստալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին ձմռանը չի տեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։

«Բլաուգրանան» հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Անգլիայի ազգային հավաքականի պաշտպանին ձեռք բերելու գաղափարից։

25-ամյա պաշտպանը վերջերս հայտարարեց, որ նոր պայմանագիր չի կնքելու լոնդոնյան ակումբի հետ։ 2026թ. ամռանը նա կդառնա ազատ գործակալ։ 

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Բավարիան», ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»։

Գեհին «Քրիստալ Փելասում» է 2021թ. հուլիսից, 173 խաղում խփել է 9 գոլ, կատարել 7 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ