Logo

Diario Sport. Քրիստենսենը հրաժարվում է «Բարսելոնայից» հեռանալուց

00:53 / 30.06.2025• Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մտադիր չէ հեռանալ ակումբից, տեղեկացնում է Diario Sport-ը։

Դանիացի ֆուտբոլիստը գոհ է «Բլաուգրանայում» իր կարգավիճակից և բացառում է այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։

Չնայած կատալոնական ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր ստորագրել 29-ամյա պաշտպանի հետ, նա չի ցանկանում հեռանալ։ Քրիստենսենն ուզում է մնալ «Բարսելոնայում» և պայքարել` մեկնարկային կազմում հայտնվելու համար։

Քրիստենսենի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որը շահավետ առաջարկ է կատարել նրան, սակայն դանիացին մերժել է։

Անդրեաս Քրիստենսենի ու «Բարսելոնայի» միջև պայմանագիրը կլրանա 2026թ. հուլիսի 1-ին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ