Logo

Դիասը հաղթական գոլ խփեց, «Բավարիան» նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը

00:33 / 17.08.2025Ֆուտբոլ
null

Բունդեսլիգայի հաղթող «Բավարիան» նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը:

Մյունխենյան գրանդը մրցեց Գերմանիայի գավաթակիր «Շտուտգարտի» դեմ և հաղթեց 2-1 հաշվով:

18-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, 77-րդ րոպեին Գերմանիայի չեմպիոնի կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշող կոլումբացի վինգեր Լուիս Դիասը խփեց իր թիմի երկրորդ գոլը, որը հետագայում դարձավ հաղթական: Խաղի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին Ջեյմի Լևելինգը կրճատեց հաշիվը, բայց «Շտուտգարտն» ավելին անել չկարողացավ:

Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 1»-ով:

«Բավարիան» 11-րդ անգամ նվաճեց Սուպերգավաթը, նախորդ անգամ տիտղոսը հաղթել էր 2022/2023 մրցաշրջանում:

Գերմանիայի Սուպերգավաթ

«Շտուտգարտ» - «Բավարիա»` 1-2 

Ջեյմի Լևելինգ, 90+3 - Հարի Քեյն, 18, Լուիս Դիաս, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ