Logo

Դիբալա. «Մնում եմ «Ռոմայում»»

17:07 / 10.07.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ապագայի մասին:

«Ես պատրաստ եմ նախամրցաշրջանային հատվածին, որը կմեկնարկի հուլիսի 10-ին: Ես երջանիկ եմ «Ռոմայում» և մնում եմ այստեղ»,- 2022թ. աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է LaRoma24-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:

Հիշեցնենք, որ Դիբալան նախորդ տարվա հուլիսին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ռոմա»: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը 2015-2022 թվականներին պաշտպանել էր Թուրինի «Յուվենտուսի» մարզական պատիվը, իսկ 2012-2015 թվականներին խաղացել էր իտալական «Պալերմոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ