Հռոմի «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն մեկնաբանել է «Էմպոլիի» դեմ Ա Սերիայի 6-րդ տուրի խաղում տարած հաղթանակը:
«Հաղթանակ տարանք թիմային խաղի շնորհիվ, սակայն, չգիտեմ՝ մեզ կհաջողվե՞ր դա անել առանց Դիբալայի: Ակնհայտ է, որ նա լավ խաղաց. քչերն են օժտված նման տաղանդով»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 28-ամյա արգենտինացին «Էմոպոլիի» դեմ խաղում աչքի էր ընկել գոլով ու գոլային փոխանցմամբ:
Դիբալան հռոմեական ակումբի շարքերը համալրել է՝ 2022 թվականի ամռանը տեղափոխվելով Թուրինի «Յուվենտուսից»:


