Logo

Դիբալան Ա սերիայի ամենաարդյունավետ արգենտինացիների ցուցակում շրջանցեց Իգուաինին

16:51 / 22.12.2024Ֆուտբոլ
null

Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան «Ռոմայի» կազմում դուբլ գրանցեց «Պարմայի» դեմ Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի տնային խաղում (3-0, խաղն ավարտված չէ):

Դիբալան Իտալիայի առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 127-ի: Ա սերիայի արգենտինացի լավագույն ռմբարկուների ցուցակում 2022թ. աշխարհի չեմպիոնը բարձրացավ երրորդ տեղ` շրջանցելով «Նապոլիի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինին, որը խփել է 125 գոլ:

Դիբալայից առաջ են միայն Էրնան Կրեսպոն (153) և Գաբրիել Բատիստուտան (184):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա