Logo

Դիդյե Դեշամը՝ Մբապեի առողջական վիճակի մասին

20:28 / 20.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ թիմի ավագ Կիլիան Մբապեն կարող է պատրաստ լինել Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին:

«Ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Երեկ նա կարողացավ մարզվել։ Կարող եմ հաստատել, որ Կիլիան Մբապեն իրեն ավելի լավ է զգում։ Ամեն ինչ գնում է նրան, որ Մբապեն պատրաստ կլինի Նիդերլանդների դեմ խաղին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» նորեկն Ավստրիայի հավաքականի դեմ D խմբի առաջին տուրի հանդիպման (1-0) 90-րդ րոպեին քթի կոտրվածքի պատճառով փոխարինվել էր: Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը պաշտպանիչ դիմակով է մարզվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել խմբային փուլի մյուս հանդիպումները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա - Նիդերլանդներ խաղը տեղի կունենա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ