Պաշտպան Դիեգո Գոդինը պայմանագիր է կնքել բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյի» հետ՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը։
Նոր թիմի կազմում ուրուգվայցին հանդես է գալու 3 համարի ներքո։ Ավելի վաղ Գոդինը խզել էր «Կալյարիի» հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։